Ճապոնիան G7-ին առաջարկել է ՀԱԱՊԱ-ի երկրներին օգնել ահաբեկչության դեմ պայքարում
International newsՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն G7-ի առաջնորդներին առաջարկել է աջակցել Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) երկրներին ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Կիոդո գործակալությունը:
Ըստ նրա, G7-ի երկրները կձգտեն համապատասխան ծրագիր մշակել մայիսի 26-27-ին Միե շրջանում նախանշված հանդիպման ժամանակ: Դրանում կարող են կետեր ներառվել միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործների մասին տվյալների փոխանակման եւ ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու վերաբերյալ:
Ըստ ՏԱՍՍ-ի, այդպիսի միջոցներ նախատեսվում է ընդունել՝ կապված Հարավ-Արեւելյան Ասիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցության աճի պատճառով: Մասնավորապես, Ինդոնեզիայում, Մալազիայում եւ Ֆիլիպիններում դեպքեր են գրանցվել, երբ այդ երկրների բնակիչները մարզվել են ԻՊ-ի ճամբարներում, այնուհետեւ հայրենիք վերադարձել: