Թրամփը եւ Քլինթոնը գրեթե հավասարապես վայելում են ամերիկացի ընտրողների աջակցությունը. հարցում
International newsԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը եւ Դեմոկրատական կուսակցությունից նրա հակառակորդ Հիլարի Քլինթոնը գրեթե հավասարապես վայելում են ամերիկացի ընտրողների աջակցությունը։ Այս մասին են վկայում NBC հեռուստաընկերության եւ Wall Street Journal-ի համատեղ հարցման արդյունքները։
Հետազոտության հեղինակները նշում են, որ առաջին անգամ Քլիթոնի եւ Թրամփի ժողովրդականության ցուցանիշների միջեւ տարբերությունը կազմում է 10 տոկոսից էլ քիչ։ Ապրիլին իրականացված նախորդ հարցումների համաձայն այդ ցուցանիշների միջեւ տարբերությունը կազմում էր 11 տոկոս՝ հօգուտ Քլինթոնի։
Հարցումները վկայում են, որ Քլինթոնին հիմնականում աջակցում են աֆրոամերիկացիները, լատինամերիկացիները եւ կանայք ու երիտասարդները։ Թրամփի օգտին պատրաստ են քվեարկել գերազանցապես սպիտակամորթները՝ հիմնականում տղամարդիկ, եւ թոշակառուները։
Հատկանշական է, որ տեսականորեն Թրամփի մրցակիցն է նաեւ մյուս դեմոկրատ թեկնածուն՝ Բերնի Սանդերսը, որը միլիարդատիրոջից առաջ է անցել 15 տոկոսային կետով։
Քլինթոնը դեմոկրատների շրջանում նախագահական ընտրարշավի միանշանակ ֆավորիտ է մնում։