Ալեքսանդր Կարապետյանը՝ դուբլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ
SportՖուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 26-րդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը»մրցակցի խաղադաշտում 5.1 հաշվով հաղթել է «Էտելբրուքին»:
Հյուրերի կազմում դուբլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել է 28-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը 71-րդ րոպեին ստացել է կարմիր քարտ: Ընթացիկ առաջնությունում Կարապետյանը գոլերի քանակը հասցրել է 6-ի:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի Սերբիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Կարապետյանը նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, բայց վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ: