Իրանն ու Հնդկաստանը որոշել են ընդլայնել առևտրային հարաբերությունները
International newsԻրանն ու Հնդկաստանը որոշել են ընդլայնել առևտրային հարաբերությունները՝ դրանք հասցնելով տնտեսական համապարփակ կապերի մակարդակի:
Այդ մասին Թեհրանում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Նրա խոսքով՝ Հնդկաստանի վարչապետի այցը Թեհրան կնպաստի երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը:
«Իրանի էներգետիկ ռեսուրսները և Հնդկաստանի օգտակար հանածոների հարուստ պաշարները երկու երկրներին հնարավորություն կտան համագործակցել արդյունաբերության տարբեր ոլորտներում»,- ասել է ԻԻՀ նախագահը: