«Ռեալի» ղեկավարությունը վստահում է Զիդանին
SportՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, գրում է Marca-ն:
Արքայական ակումբում կարծում են, որ ֆրանսիացի մասնագետն արժանի է մնալ իր պաշտոնում նաեւ հաջորդ մրցաշրջանում: Պերեսը կարծում է, որ «Ռեալը» համապատասխան մարզիչ է գտել ի դեմս Զիդանի:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո Ռաֆայել Բենիտեսին փոխարինած Զիդանը «Ռեալին» հասցրեց Իսպանիայի փոխչեմպիոնի տիտղոսին եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 28-ին մրցակիցը լինելու է Մադրիդի «Աթլետիկոն»: