Զիդան. «Ռեալի» ամենաուժեղ կողմը թիմային խաղն է
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր թիմի ամենաուժեղ կողմի մասին։ Ֆրանսիացի մասնագետն ընդգծել է հատկապես իր սաների թիմային խաղը։
-Ես կարծում եմ, որ «Ռեալի» ամենաուժեղ կողմը թիմային խաղն է։ Ինձ համար թիմն ինքը ամենակարևորն է։ Իհարկե, ֆուտբոլիստներն ունակ են որոշիչ դեր խաղալու անհատական վարպետության շնորհիվ, սակայն նրանք գիտեն, որ տիտղոս կարող են նվաճել միայն թիմային խաղի և ջանքերի արդյունքում, որոնք մենք գործադրում ենք միմյանց համար,-Զիդանի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։