Եվրամիության երկրներում 2015-ին ահաբեկչական գործողությունների հետեւանքով ավելի քան 150 մարդ է զոհվել
International newsԱվելի քան 150 մարդ զոհվել է, 360-ից ավելին վնասվածքներ են ստացել 2015-ին Եվրամիությունում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով, հայտնել է Եվրոպոլին կից հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Մանուել Պանյագուան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում նա պատմել է, որ անցյալ տարի ԵՄ-ում ահաբեկիչները ընդհանուր առմամբ 211 չիրականացված ահաբեկչական գործողություն են նախապատրաստել: Առավել արյունալի ահաբեկչական գործողությունները, իսկ դրանք 17-ն էին, իրականացվել են այսպես կոչված «ջիհադիստների» կողմից, ասել է Պանյագուան` հայտնելով, որ դրանց նախապատրաստման եւ իրականացման կասկածով 667 մարդ է ձերբակալվել:
«ԵՄ-ի վրա հարձակվելու պատրաստ ահաբեկչական միավորները հիմնականում տեղական ծագում ունեն, բայց մենք գիտենք այսպես կոչված ԻՊ-ի հետ նրանց կապերի մասին»,- ԵՄ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի խոսքերն է մեջբերում Belga գործակալությունը: