Մենք կարող ենք Իսրայելը ոչնչացնել 8 րոպեում. իրանական բանակի հրամանատար
International newsԻրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական բանակի բարձրաստիճան հրամանատարներից՝ Իրանի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմադ Քարիմպուրը հայտարարել է, որ Իրանը կարող է սիոնիստական վարչակարգը երկրի երեսից ջնջել 8 րոպեում:
Քարիմպուրն ընդգծել է, որ եթե երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հրաման տա ոչնչացնել Իսրայել պետությունը, ապա իրանական բանակը պետք է դա անի արագորեն:
«Իրանի գերագույն առաջնորդի հրամանը կատարելու համար մենք կօգտագործենք մեր հնարավորություններն ու սարքավորումները և կարող ենք Իսրայելը ոչնչացնել 8 րոպեում»,- ասել է նա: