Bild. Գյունդողանն այսօր կտեղափոխվի «Ման. Սիթի»
SportԴորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», վստահեցնում է գերմանական «Bild» պարբերականը։
Ինչպես ավելի վաղ հայտարարվում էր, ֆուտբոլիստի տրանսֆերն անգլիական ակումբի համար կարժենա 26 միլիոն եվրո, ինչը կարող է ավելանալ ևս երեք միլիոնով, եթե ֆուտբոլիստը հաջող հանդես գա Մանչեսթերում։
Տրանսֆերի մասին կհայտարարվի արդեն այսօր։