Մոուրինյուն մոտ է «Ման. Յունայթեդը» գլխավորելուն
SportՊորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի կնքմանը։
Ինչպես վստահեցնում է «Sky Sports»-ը, «Չելսիի» նախկին մարզիչն ու «կարմիր սատանաները» համաձայնության են եկել պայմանագրի բոլոր դրույթների շուրջ։
Հիշեցնենք, որ «Ման. Յունայթեդն» արդեն հայտարարել է գլխավոր մարզիչ Լուի վան Գալի պաշտոնանկության մասին։