Դել Բոսկեն՝ Եվրո-2016-ից ակնկալիքների մասին
SportԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի իր թիմից ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ։
-Ճշմարտությունը կասեմ. եթե մենք հասնենք կիսաեզրափակիչ, ես ուրախ կլինեմ։ Նույնիսկ եթե ոչ ոք չմտածի, որ հաղթանակի բացակայությունը ձախողում է։
Այն, ինչը ես չեմ ուզում, նյարդայնությունն ու ինչ-որ կոնկրետ տեղ չգրավելու պատճառով հուսախաբությունն են։ Անկարգապահությունը վատ օգնական է։
Ինչ վերաբերում է կազմին, վերջին 8 տարիներին մենք բազմաթիվ տարբեր հայտացուցակներ ենք ունեցել, և ոչ մեկը դրանք չի վիճարկել։ Այս մեկը, հավանաբար, ամենաքննարկվածներից է։
Մենք փորձել ենք ընտրել լավագույն ֆուտբոլիստներին ի շահ թիմի։ Մենք ոչ մեկին չենք պարգևատրել, պարզապես ընտրել ենք լավագույններին,-ասել է դել Բոսկեն «Cope»-ի եթերում։