Պուտինը ներում է շնորհել Սավչենկոյին
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին, ով Ռուսաստանում դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող օդաչու Նադեժդա Սավչենկոն ժամեր առաջ Դոնի Ռոստովից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ինքնաթիռով ուղևորվել է Ուկրաինա։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի Բորիսպոլ օդանավակայանում։
Ավելի վաղ հաղորդվել էր փոխանակման գործընթացի մասին։ Պորոշենկոն ներում էր շնորհել ռուսներ Ալեքսանդր Ալեքսանդրովին ու Եվգենի Երոֆեևին, ովքեր դատապարտվել էին Ուկրաինայում՝ Դոնբասում մարտական գործողություններին մասնակցելու համար։