Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է գնել Թուրքիայի հավաքականի հարձակվողին
SportԳերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է 18-ամյա թուրք հարձակվող Էմրե Մորի ծառայություններով, հաղորդում է kicker.de-ն։
Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալիս դանիական «Նորշելանդում»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման եւ խփել է երկու գոլ։
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը Էմրե Մորին ընդգրկել է Եվրո-2016-ում ազգային թիմի ընդլայնված կազմում։
Հարձակվողին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։