Թուրքիայում ականապատ մեքենա է պայթել. կան զոհեր և վիրավորներ
International newsԹուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Միդյաթ շրջանում` ժանդարմերիայի բաժանմունքի մոտ, ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, 9-ը` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վկայակոչելով թուրքական «Անադոլու» պարբերականը, զոհերի թվում են մեկ զինվորական և անվտանգության երկու աշխատակից: Հարձակում իրականացնելու մեջ մեղադրվում են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները: Արտակարգ պատահարի շրջանում հարձակումը նախապատրաստած քուրդ զինյալների չեզոքացման գործողություններ են ընթանում:
Թուրքիայում 2015-ի հուլիսին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ վերսկսված զինված հակամարտության հետևանքով ավելի քան 480 զինվորական և ոստիկան է մահացել: