Առաջիկայում ԵՏՄ-ի անդամագրվել ցանկացող պետությունների թիվն ավելանալում է
International newsԵվրասիական տնտեսական միության հանդեպ միջազգային հանրության աճող հետաքրքվածությունը փաստում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում այս միության վարկանիշը բարձարանալու է, իսկ նրա կազմում հայտնվել ցանկացող պետությունների թիվն ավելանալու է:
Դա են փաստում նաև մի շարք պետությունների առաջնորդների ու պաշտոնական անձանց կողմից հնչեցված հայտարարությունները:
Ուշագրավ է, որ Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գրեթե բոլոր անդամ-պետությունները առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերում կազմակերպության նկատմամբ ու ցանկանում են վերջինիս հետ Ազատ առևտրի գոտի ստեղծել:
Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն հաստատել է, որ Սինգապուրը բանակցություններ է վարում ԵՏՄ-ի հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիր կնքելու հարցում: Այս հայտարարությանը հաջորդեց ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Լուն հույս է հայտնել, որ ԵՏՄ-ի Ազատ առևտրի գոտին կսկսի գործել 2018թ-ից:
Կամբոջայի վարչապետ Հան Սենը ևս հայտնել է, որ Կամբոջան հետաքրքրված է ԵՏՄ-ի հետ համագործակցությամբ:
Թաիլանդի Առևտրի նախարարը հայտնել է, որ Թաիլանդի համար առաջնահերթություն է ԵՏՄ-ի հետ համագործակցության նախաձեռնությունը: Թայլանդի թագավորության ԱԳ նախարար Դոն Պրամուդվինաին հայտնել է, որ Թայլանդը պատրաստվում է միանալ ԵՏՄ-ին և ՌԴ-ն խոստացել է աջակցել Թայլանդի՝ ԵՏՄ անդամ դառնալու համար արված հարցմանը: Նա հայտնել է, որ ԵՏՄ անդամ-պետությունների հետ ազատ առևտրի իրականացումը նոր հնարավորություններ կստեղծի Թաիլանդի համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ինդոնեզիայի իր գործընկերոջ հետ քննարկել է ԵՏՄ-ի ու Ինդոնեզիայի միջև Ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը։ Իսկ Ալեքսեյ Լիխաչևը հայտնել է, որ ԵՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացը կմեկնարկի Ինդոնեզիայի կողմից համապատասխան հայտի ներկայացումից հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Վերոնիկա Նիկիշինան հայտարարել է, որ ԵՏՄ-ն և Իսրայելը Ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ իրականացվող աշխատանքները կավարտեն մյուս տարի: Նա նաև հայտարարել է, որ 2017թ. Իսրայելի և ԵՏՄ-ի միջև կկնքվի Ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր:
Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերանայել ԵՏՄ-ի հետ Ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը, քանի որ այն փոխադարձ առևտրաշրջանառության աճի և ներդրումների ավելացման հնարավորություն է ընձեռում:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ 2016թ. կոչված է լինելու ԵՏՄ-ի և երրորդ երկրների ու տնտեսական միավորումների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու տարի։ Նա նաև կարևորել է Չինաստանի հետ համաձայնագրի կնքումն ու նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծումը։
Հաշվի առնելով վերոհիշյալ բոլոր պաշտոնական հայտարարությունները ակնհայտ է, որ կազմակերպության ընդլայնման ու ծավալման հավանականությունը կարելի է այլևս արձանագրված փաստ համարել:
Նարինե Մեհրաբյան