«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Կոսովոյի հավաքականում
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը հայտնել էֆուտբոլի Կոսովոյի ազգային հավաքականում խաղալու ցանկություն: Այդ մասին հայտնել է Կոսովոյի ֆուտբոլիֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էրոլա Սալիհը, գրում է DH-ն:
21-ամյա ֆուտբոլիստն արդեն 6 խաղ է անցկացրել Բելգիայի հավաքականի կազմում: Կոսովոյի թիմին միանալու որոշումը Յանուզայը կայացրել է այն բանից հետո, երբ այդ երկիրը դարձել է ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի անդամ: Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հայտնել է, որ չի ծրագրում միջամտելկիսապաշտպանի գործերին:
Հիշեցնենք, որ Բելգիայում ծնված Յանուզայի ընտանիքի մեծ մասը Կոսովոյից է: