Yerevan, 25.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Կոբալտ-2016» ՀԱՊԿ ոստիկանական ուժերը խաղարկեցին ահաբեկիչներին լիկվիդացնելու սցենարը

International news

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոստիկանական ուժերը «Կոբալտ-2016» զորավարժութիունների ակտիվ փուլում խաղարկեցին ահաբեկիչներին լիկվիդացնելու սցենարը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ զորավարժության սցենարի՝ խաղարկվեց 6 մարտավարական դրվագ:

Առաջին դրվագում հատուկ սոտորաբաժանումները սկսեցին տարածքում արտակարգ դրության ապահովման և ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների կանխման գործողություններ: Ստեղծվում էին պահակախմբեր, պարեկախմբեր, իրականացվում էր մարտական հերթապահություն:

Երկրորդ դրվագում իրականացվեց հատուկ գործողություն, որի նպատակը տարածք թափանցած անօրինական զինված խմբավորման հայտնաբերումն ու զինաթափումն էր: Այս գործողության ժամանակ օգտագործվեց անօդաչու թռչող սարք, որի խնդիրը հետախուզության և զինված կազմավորման հայտնաբերումն էր:

Երրորդ դրվագում հատուկ նշանակության ստորաբաժանումը տեղորոշեց և ոչնչացրեց ահաբեկչական խմբերի ավտոշարասյունը: Այս գործողության ընթացքում կիրառվեցին ՄԻ-24 մարտական ուղղաթիռներ, որոնցից կրակ բացվեց շարժվող ավտոշարասյան ուղղությամբ: Անսպաասելի հարձակումը թույլ տվեց հանկարծակիի բերել գրոհայիններին և կանխել հակահարձակումը: Միևնույն ժամանակ, ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումները ԲՌԴՄ-2 մարտական զրահամեքենաներով ելման շրջանից շարժվեցին գրոհայինների դեմ: Այս խնդրի իրականացմանը հաջորդեց գործողությունների  տարածքի շրջափակ ումն ու անօրինական զինված խմբավորման ոչնչացումը: Գործողությանը մասնակցում էին հատուկ նշանակության ստորաբաժանումներ զրահատեխնիկայով, այդ թվում՝ «Տիգր» մարտական մեքենաներով:

Հինգերերոդ դրվագն ամբողջովին ուղղված էր շինության ներսում անօրինական զինված խմբավորման անդամների վնասազերծման ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների գործողությունների մարտավարության մշակմանը: Գործողության ընթացքում ՄԻ-8 ուղղաթիռից դեսանտ իջեցվեց շենքի տանիքին, միաժամանակ գրոհային խմբերը մուտք գործեցին դռնից և պատուհաններից, իսկ գրոհային խմբերից մեկը ոչնչացրեց մոտակայքում տեղակայված դիվերսանտների  դիտակետը: Դիվերսանտներից երկուսը ձերբակալվեցին, իսկ վիրավորված դիվերսանտին հատուկջոկատայինները բուժօգնություն ցուցաբերեցին տեղում:

Ամփոփիչ փուլում զորավարժության մասնակից ստորաբաժանումներն իրականացրեցին հավանական վտանգավոր օբյեկտում արտակարգ իրավիճակի կանխման ու վերացման գործողությունը: «Կոբալտ-2016» մարտավարական-մասնագիտական զորավարժությանը մասնակցում էր ավելի քան 600 մարդ, ներգրավված էր շուրջ 40 միավոր տեխնիկա:

Զորավարժության ավարտից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ զորավարժության նպատակն էր մշակել ոստիկանական այն ստորաբաժանումների գործողությունները, որոնք պատասխանատու են ահաբեկչական և զինված անօրինական խմբավորմումների լիկվիդացման համար: «Զորավարժության ընթացքում մեր կազմակերպության հատուկ նշանակության ստորաբաժանումներին հաջողվեց կասեցնել և ոչնչացնել գրոհայիններին: Այս զորավարժությունը ցույց տվեց, որ մենք ունակ ենք գործադրել համաձայնեցված մարտավարություն և ռազմավարություն՝ հանցագործության դեմ պայքարում: Մենք գիտակցում ենք, որ մեր գերատեսչությունների իրավապահ մարմինների առջև դրված է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գլոբալ առաջադրանք: Մեր հաջող գործողություններից է կախված մեր պետությունների և ժողովուրդների խաղաղ արարումը: Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա զորավարժության մասնակիցներին և հույս հայտնում, որ հետագայում մենք կշարունակենք բազմակողմ և երկկողմ կապերը, կբարձրացնենք  համագործակցության արդյունավետությունը  մեր գերատեսչությունների  հատուկ նշանակության ջոկատների միջև: Շնորհակալ եմ ծառայության հա մար, սիրելի մարտիկներ: Պատիվ ունեմ լինել ձեզանից մեկը»,- եզրափակեց ՀՀ ոստիկանապետը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան իր խոսքում ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն ստեղծված է և գործում է միայն անդամ երկրների սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու, ինչպես նաև անվտանգության և կայունության գոտիներ ստեղծելու համար: «Այս ամենի համար կազմակերպությունը շատ լծակներ ունի: Դրանք են անդամ երկրների համատեղ արտաքին քաղաքական գործունեությունը, ներքին քաղաքական կյանքի կոորդինացումը, միջազգային հարթակներում անդամ երկրների ազգային շահերի պաշտպանությունը, համատեղ աշխատանքը անվտանգության ապահովման համար հստակ խնդիրների կարգավորման ուղղությամբ, սակայն միաժամանակ աշխարհում ստեղծվում են ահաբեկչական խմբավորումներ, աճում է հանցագործությունը: Եվ, ելնելով առկա միտումներից, ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրներից մեկը դառնում է ուժային պոտենցիալի ամրապնդումը: Այստեղ, զինված ուժերի հետ մեկտեղ, մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի հատուկ նշանակության ուժերի գործունեությունը: Այսօր մենք ականատես եղանք մեր երկրների ներքին գործերի գերատեսչությունների հատուկ ստորաբաժանումների հերթական զորավարժությանը: Դրանք անցան հաջող, և մասնակիցների առջև դրված առաջադրանքները կ ատարվեցին մեծ վարպետությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար և հավատում, որ մենք հետագայում էլ կշարունակենք ակտիվորեն իրականացնել մեր առջև դրված խնդիրները հավաքական մակարդակով: Շնորհակալություն այսօրվա աշխատանքի համար, բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց Բորդյուժան:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրամաններով պարգևատրվեցին զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողները, հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողները:

Միջոցառման ավարտին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին զորքերի և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները հանդես եկան ցուցադրական վարժություններով:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project