Երևանում ավարտվել է խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը
SportԵրևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց խուլերի շախմատի աշխարհի անհատական 16-րդ առաջնությունը: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Հայաստանում նմանատիպ միջազգային մրցաշար առաջին անգամ էր անցկացվում: Հայաստանի ներկայացուցիչներից պատանի Սարո Մելքոնյանը, վաստակելով 4 միավոր, նվաճել է արծաթե մեդալ, իսկ վետերան Հակոբ Հակոբյանը 4.5 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր:
Առաջնությանը մասնակցել են 24 պետության 120 խուլ շախմատիստներ, որոնք մրցել են 3 տարիքային խմբերում: