ՌԴ-ում կարող են ահաբեկիչների համար մասնագիտացված բանտեր ստեղծել
International newsՆերկայումս Ռուսաստանի տարբեր ատյաններում քննարկվում է ահաբեկիչների համար մասնագիտացված բանտեր ստեղծելու հարցը: Այս մասին ասել է ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության հակազդեցության վարչության ներկայացուցիչ Դենիս Կորնիկովը, փոխանցում է RIA Novosti-ն:
«Մասնագիտացված բանտերի թեման քննարկվում է տարբեր ատյաններում, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «հակաահաբեկչական» օրինագծերի փաթեթը ներկայացվել է Պետդումա: Օրինագիծը նորմ է պարունակում, որի համաձայն՝ դատապարտյալ ահաբեկիչներին, որոնք 2 եւ ավելի քաղաքացիություն ունեն, կզրկվեն ՌԴ քաղաքացիությունից: