Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նոր ընտրական օրենսգրքով երկիրը բդեշխությունների կբաժանվի. Ա.Մարտիրոսյան

Interview

Սահմանադրական փոփոխություններից և նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո դե յուրե Հայաստանը կանգնեց նոր «աշխարհ» կառուցելու խնդրի առջև:

Նոր «աշխարհի» կառուցումը, սակայն, բավական դժվար և աշխատատար պրոցես է ենթադրում ոչ միայն օրենսդիր և գործադիր մարմինների, այլև քաղաքական կուսակցությունների համար: Այս տեսանկյունից առայժմ թեև դժվար է պատկերացնել, թե նոր Ընտրական օրենսգիրքը կուսակցություններից ում համար ինչ անակնկալներ է «պատրաստել», սակայն հետաքրքիր է, թե որ կուսակցությունն ինչպես է պատկերացնում Հայաստանի քաղաքական ապագան:

«ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ, ըստ էության, իշխանությունները նոր օրենսգրքով ցանկանում են երկիրը բդեշխությունների բաժանել.

- Այդ 13 օկրուգները դրանք են, և եթե այսպես շարունակվի, ամեն օկրուգում մի քանի հոգի կլինի, որոնք կփորձեն ապահովել իշխանության ձայները: Ընտրական օրենսգիրքը գնահատում եմ խիստ բացասական, որովհետև առաջին անգամ, ըստ էության, հետքայլ է եղել, թեկուզ դեկորատիվ, բայց առաջընթաց լինելու փոխարեն: Սրանով քաղաքական համակարգն ամբողջովին կաղճատվի:

Ընդ որում, ոչ միայն մեծամասնականի թիվն է տոկոսային առումով և բացարձակ թվով մեծացվել՝  դառնալով մոտ 50, իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ 50, այլև շատ ավելի վտանգավոր բան են արել: Մեծամասնական տեղերը կապել են համամասնական տեղերի հետ: Սա ուղղակի քաղաքական այլանդակություն էր համակարգի նկատմամբ, որը կառավարման համակարգը վերից վար ամբողջովին այնպիսի իրավիճակի է բերելու, որ ժամանակի ընթացքում խոշոր հաշվով որևէ քաղաքական պրոցես չի լինի:

Այս ամենը, եթե դիտարկենք նոր Սահմանադրության, այսինքն՝ դե յուրե խորհրդարանական կառավարման համակարգ ձևավորելու տեսանկյունից, ապա ի՞նչ պատկեր կունենանք:

 - Նոր Սահմանադրության ընդունումից հետո, եթե մտավախություն կար, որ երկիրը կունենա միակուսակցական համակարգ, հիմա ավելի շատ տեսնում եմ, որ գնում ենք դեպի ֆեոդալիզմ: Դա են փորձում ապահովել, իսկ միակուսակցական ֆեոդալիզմը, ուր կտանի երկիրը, չեմ պատկերացնում, քանի որ այն, ինչ կա, այդ թվում՝ 800 հեկտար հողերի, զոհերի պայմաններում, դժվար է ասել՝ ինչ կունենանք ապագայում:

 - Փաստորեն, ընդդիմադիր դաշտի գոյությունը  հարցականի տա՞կ կհայտնվի:

-  Ոչ միայն ընդդիմադիր դաշտի: Իշխանական դաշտ էլ չի լինի: Նոր օրենսգիրքն իրականում վերարտադրության մասին օրենսգիրք է: Առանց այն էլ ոչ լեգիտիմ էին իշխանությունները, հիմա էլ փորձում են Ընտրական օրեսնգրքով իրենց ոչ լեգիտիմությունը լեգիտիմացնել, բայց արդեն բդեշխությունների բաժանելով երկիրը, որը բավականին վտանգավոր է կառավարման համակարգի համար: Նման ձևաչափը մեր նման փոքր երկրի համար խիստ անարդյունավետ կլինի, եթե չասեմ՝  հակակառավարման համակարգ կձևավորվի:

Փաստորեն, եթե չլինի իշխանություն կամ ընդդիմություն, քաղաքական համակարգ էլ չի լինի:

- Ինչպես հիմա, ընդդիմությունը կամաց-կամաց վերանալու եզրին է կանգնած, նույնն էլ կլինի ապագայում՝ մյուս կուսակցությունների հետ: Ֆինանսական հոսքերը փակում են, տեղեկատվական հոսքերը փակում են, ընտրական ինստիտուտներ գոյություն չունեն, և բնականաբար դուրս են մնում պրոցեսներից: Ինչ-որ պսևդո-կուսակցություններ կլինեն, պսևդո-գործիչներ, բայց կլինի մի քանի հոգու փակ կառավարման համակարգ:

Այդ դեպքում «Ժառանգություն» կուսակցությունը որտե՞ղ կհայտնվի:

- «Ժառանգություն» կուսակցությունը բոլոր շանսերն ունի կրկին ԱԺ-ում հայտնվելու համար, սակայն որևէ բան փոխել չի կարողանալու, քանի որ, կրկնում եմ, որ  ֆեոդալական համակարգ է լինելու, որը կարող է նույնիսկ կործանման հասցնել երկիրը:

Արմինե Գրիգորյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine