ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել «Լիհի օրենքը». Արդյունքում Ադրբեջանը կարող է զրկվել ԱՄՆ ռազմական աջակցությունից
International newsԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորել է ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդներին կրկնապատկել ջանքերը` օր առաջ իրագործելու Ռոյս-Էնգել առաջարկի կետերը:
Արմենպրեսի հաղորդմամբ` Ղարաբաղի խաղաղության հաստատմանը միտված նախագծի գլխավոր հեղինակներ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի եւ դեմոկրատական գործիչ Էլիոթ Էնգելի հետ երկխոսության ընթացքում Հայ դատի հանձնախումբի գործադիր տնօրեն Րաֆֆի Համբարյանը քննարկել է Արցախի վրա ալիեւյան ռեժիմի աղետալի հարձակումը, ինչպես նաեւ դաժան սպանությունները, զինծառայողների եւ տարեց բնակիչների նկատմամբ իրականացված խոշտանգումերը: Այս հարցում Հայ դատի հանձնախմբին են միացել արտաքին հարաբերությունների, ինչպես նաեւ զինված ծառայություննների հանձնաժողովների անդամներ Բրեդ Շերմանը եւ Լորետա Սանչեսը, ովքեր կոչ են արել վերանայել «Լիհի օրենքը», ինչը կչեղարկի Ադրբեջանին ցուցաբերվող ԱՄՆ ռազմական աջակցությունը:
Համբարյանը ընդգծել է հստակ քայլեր ձեռնարկելու կարեւորությունը հրադադարի ամրապնդման գործընթացում` մատնանշելով օրեր առաջ Ադրբեջանի ռմբակոծության հետեւանքով ԼՂՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Վահե Եղոյանի մահը:
«Կարեւորը այդ առաջարկների իրագործումն է, եւ որքան շուտ, այնքան լավ Ադրբեջանի ագրեսիայի ավերածությունների կրկնությունից խուսափելու համար»,- նշել է Րաֆֆի Համբարյանը: