Yerevan, 27.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման սերունդ տեսնելու մասին. Սերժ Սարգսյան

Society

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցեց Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, զորահանդեսին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ հղեց Հանրապետության տոնի առթիվ: Նա նշեց, որ այս տոնը մեզ համար առաջին հերթին փրկության տոն է:

«Մենք փրկեցինք մեր վերջին հողակտորը և այդ հողակտորի վրա մնացած մեր ժողովրդի վերջին բեկորները: Որքան էլ ծանր է խոստովանել, բայց դա էր իրականությունը: Հուսահատության և արնաքամության եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ, հաղթելու և հետ շպրտելու նրան: Մայիսյան հերոսամարտերը և դրանց հաղթական ելքը շատերը զարմանալի հրաշք էին անվանում: Մենք հաղթեցինք, մենք ապրեցինք և մենք ազատագրվեցինք»,-  Սարդարապետի հուշահամ ալիրում ասաց Նախագահը: Նա ընդգծեց, որ Հայաստանի անկախությունն ու պետականությունը ոչ ոք չի նվիրել: Դրա համար հայ ազգը վճարել է այնքան, որքան, թերևս, ոչ ոք չի վճարել: Դա արվել է մենակ, ավելին՝ ի հեճուկս ճակատագրի հարվածների:

Նախագահն, անդրադառնալով այս տարվա ապրիլի սկզբի ռազմական իրադարձություններին, նշեց, որ դրանք ավելի տեսանելի դարձրին մի շարք իրողություններ՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ մեր ներսում, թե՛ մեր շուրջը:

«Դրանց մեջ ինձ համար ամենակարևորը մեր նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որ և՛ մեզ, և՛ բոլորին ցույց տվեց, որ ինքն է իսկապես տերն ու պատասխանատուն է իր երկրի: 1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզ ում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է: Անկախության սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ և քայլեցնելու է: Անկախության սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողության, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նույնպես ճիշտ են հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ և հասարակություն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցե՛ Հանրապետության տոնը: Փա՛ռք մեր ժողովրդին»,-ասաց նախագահը:

Նախագահի ելույթից հետո տեղի ունեցավ Հայաստանի Զինված ուժերի զինվորների հանդիսավոր քայլերթը: Այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանը,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության, Ազգային ժողովի անդամները, հյուրերը ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նրանք մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգանքի տուրք մատուցեցին մայիսյան հաղթանակները կերտած հայորդիների հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում հայ ժողովրդին տոնի առթիվ շնորհավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրայամյանը: Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի հաղթանակները շարունակական են լինելու:

«Շնորհավորում եմ հայ ժողովրդին այս գեղեցիկ տոնի առթիվ: Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է,  մաղթում եմ, որ այսուհետ ևս հայ ժողովրդի հաղթանակները շարունակվեն»,-ասաց վարչապետը: Լրագրողները կառավարության ղեկավարից հետաքրքրվեցին նաև օպտիմալացման  ու տնտեսական բարեփոխումների ընթացքին մասին: Վարչապետը նշեց, որ դրանց մասին կխոսի գործի ընթացքում, իսկ այսօր տոն է:

«Բարեփոխումներ, օպտիմալացում, այդ ամենը ժամանակի ընթացքում իրականացնում ենք»,-ավելացրեց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, եթե այս ընթացքում գործադիրը չկարողանա կատարել այն ծրագրերը, որոնց մասին վարչապետը բարձրաձայնել է, սպասվո՞ւմ են պաշտոնանկություններ բարձր մակարդակում: «Եթե չկարողանան իրականացնել  իրենց ծրագրերը, ապա ես համաձայն եմ ձեր առաջարկին»,-ավելացրեց վարչապետը:

Հայ ժողովորդի միասնությունը կարևոր ձեռքբերում համարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանը:

«Ոչ միայն տեղի հայերը, այլև աշխարհի տարբեր ծայրերից, 5-6 հազար կմ անցած մեր հայրենակիցներն են եկել կանգնել դիրքերում, իրենց աջակցությունը հայտնել:  Երկարապահն էլ եղել ու կա բանակի կողքին: Բանակում, առաջնագծում բարոյահոգաբանական վիճակը շատ լավ է, մեր զինվորները մարտունակ են, մարտական ոգին էլ` բարձր»,-ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Նա նշեց, որ այժմ իրավիճակը հանգիստ է, բայց պետք է միշտ պատրաստ լինել ու չմոռանալ, թե ում հետ գործ ունենք:

«Ադրբեջանը երբ կարողանա, հային կսպանի, երբ կարողանա, արյուն կթափի, երբ կարողանա զինվորի գլուխ, ծերերի ականջ կկտրի: Դա նշանանում է, որ մենք տևական պայքարի մեջ ենք, հետևաբար, մենք պետք է միշտ պատրաստ լինենք ու թույլ չտանք դա»,-ասաց Մանվել Գրիգորյանը: Անդրադառնալով Սամվել Բաբայանի վերադարձին` Մանվել Գրիգորյանը նշեց, որ ամեն հայի վերադարձի կարիք էլ կա:

Խոսելով կերտած հաղթանակների մասին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանn էլ նշեց, որ մենք ապրիլ ունեցել ենք մեծ հաջողություն, կարողացել ենք Ադրբեջանական հարձակմանը դիմակայել և հետ մղել:

«Կա ժողովրդի միասնական կեցվածքի մասին վկայող փաստ, որը բոլոր հուսահատական արտահայտություններն ի չիք է դարձնում և ցույց է տալիս, որ Ղարաբաղի հարցը շարունակում է  մնալ հայ ժողովրդի հիմնական օրակարգը: Ցույց է տալիս նաև մեր այն վճռականությունը, որ այս հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել»,-նշեց Հրանտ Մարգարյանը: 

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes