Կական՝ MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ
Sport«Օրլանդոյի» բրազիլացի կիսապաշտպան Կական հանդիսանում է MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստն այս մրցաշրջանում կաշխատի 7,167 մլն դոլար:
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում են նաև Քլինթ Դեմպսին (6,695 մլն), Մայքլ Բրենդլին (6,5), Ջերմեյն Դեֆոն (6,18), Լենդոն Դոնովանը (4,58), Թիերի Անրին (4,35), Ռոբի Ինը (4,5): Այս մասին տեղեկացնում է MLS Players-ը: