Մեսսիի վնասվածքը լուրջ չէ
SportԱրգենտինայի հավաքականի բժիշկ Դանիել Մարտինեսը նշել է, որ հարձակվող Լիոնել Մեսսիի վնասվածքը լուրջ չէ: Մեսսին վնասվածք էր ստացել Հոնդուրասի հավաքականի հետ ընկերական հանդիպման 64-րդ րոպեին և չէր կարողացել շարունակել խաղը:
-Մեսսին արդեն լավ է: Աստիճանաբար ցավերն անցնում են: Մեջքի ստորին հատվածի ցավերը կարելի է վերացնել տարբեր մեթոդներով: Այս պարագայում կարող են օգնել անգամ մերսումները,-Մարտինեսի խոսքը մեջբերված է «La Nacion»-ից:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը պատրաստվում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի շրջանակում առաջին խաղն անցկացնելու է հունիսի 7-ին, մրցակիցը Չիլին է: