Մամեդյարովը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-Ադրբեջան նիստին
International newsԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-Ադրբեջան նիստին, որը տեղի է ունեցել մայիսի 31-ին՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում:
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Մամեդյարովը ելույթ է ունենալու Հյուսիսատլանտյան խորհրդում և ունենալու է մի շարք երկկողմ հանդիպումներ:
Մամեդյարովը պլանավորել է 2016 թվականի մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: