Տաջիկստանում Ռահմոնիի կլանն ամապնդեց իր դիրքերը
International newsՏաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնավարումն ավարտվում է 2020թ-ին, իսկ երկրում մայիսի 22-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն հիմնականում միտված էր «Տաջիկստանում նրա կլանի արմատներն ավելի խորը խրելուն»: Չնայած այս ամենին, մայիսի 22-ին Տաջիկստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ երկրի հիմնական օրենքում ավելի քան 40 փոփոխություն է իրականացվել:
Ըստ Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՝ ընտրություններին մասնակցել է բնակչության 92%-ը և սահմանադրական բարեփոխումներին «այո» է ասել ընտրողների ավելի քան 94%-ը:
Տաջիկստանում տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում հաստատվել են Սահմանադրության դրույթների մի շարք փոփոխություններ, որոնք թույլ են տալիս նախագահ Էմոմալի Ռահմոնին որպես նախագահ վերընտրվել առանց սահմանափակ ժամկետի: Բացի դրանից հավանության է արժանացել սահմանադրական փոփոխությունը՝ համաձայն որի նախագահի թեկնածու կարող է դառնալ 30 տարին լրացած անձը (նախկինում՝ 35), ինչը թույլ կտա Ռահմոնի որդուն 2020թ-ին իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում:
Սահմանադրության մեջ շատ փոփոխություններ ուղղակի ձևական բնույթ են կրում և վերաբերվում են որոշ հոդվածների ձևակերպումների փոփոխությանը, սակայն ամբողջ ուշադրությունը սևեռված է այն կետի վրա, որը Ռահմոնին թույլ է տալիս իշխանության գլուխ մնալ ցմահ, իսկ որոշ անհանգստություն առաջացնող փոփոխություններ մնում են տեսադաշտից դուրս:
Օրինակ՝ մտահոգիչ է այն փոփոխությունը, որն արգելում է կուսակցություն ձևավորել կրոնական հիմքերի վրա: Ըստ երևույթի, դա արվել է Տաջիկստանի «Իսլամական վերածննդի կուսակցության» հնարավոր թարմացումը կանխելու նպատակով, որն անցյալ տարվանից սկսած անընդհատ քայքայման գործըթնացների մեջ է:
Մյուս փոփոխությունը վերաբերվում է արտասահմանից ֆինանսավորվող տեղական կազմակերպություններին: Ըստ հավանության արժանացած փոփոխության՝ արգելվում է քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ֆինանսավորումը դրսից: Հավանաբար այս քայլն արվել է Կառավարության կողմից անկառավարելի քաղաքացիական դերակատարներին լռեցնելու նպատակով:
Ընդհանուր առմամբ իշխանությունները հանրաքվեն հաջողված են համարում և հայտարարում են, որ մասնակցությունը կազմել է 92%: Արտասահմանում հիմնված ընդդիմադիր TajInfo կայքը հղում անելով ընտրական հանձնաժողովի աղբյուրին հայտնում է, որ բնակչության մասնակցության իրական թիվը կարող էր կազմել միայն շուրջ 20%: Աղբյուրի պնդմամբ՝ ընտրական հանձնաժողովների ղեկավարներին հրամայված է եղել թաքցնել քվեարկողների իրական թիվը:
Մինչ նախագահի պաշտոնական էջում գովաբանվում է իր որդու՝ Էմոմալի Ռահմոնի արժանիքները և հանուն հայրենիքի բարօրության արված անձնուրաց աշխատանքը, նրա դուստրը՝ Օզոդու Ռախմոնին ընտրվում է որպես երկրի խորհրդարանի վերին պալատի սենատոր:
Աշխեն Սահակյան