ՌԴ-ի ու Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ձախողվել են
International newsՌուսաստանի և Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ավարտվել են առանց արդյունքի:
Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:
Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում էր փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, Բելառուսի պատվիրակությունը` Վլադիմիր Սեմաշկոն: Կողմերը քննարկել են գազի գնին վերաբերող հարցեր: Կողմերի հանդիպումը կայացել է, սակայն որոշում առայժմ չկա:
Ավելի վաղ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովիկը հայտարարել էր, որ Բելառուսը Ռուսաստանից չի ստանա զեղչեր: Բելառուսի Էներգետիկայի նախարարությունում էլ հայտարարել էին, որ ցանկանում են երկու անգամ իջեցնել ռուսական գազի գինը: