Մեծ Բրիտանիայում ավելացել է ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների թիվը. հարցում
International newsՀամաձայն ORB սոցիոլոգիական ծառայության անցկացրած վերջին հետազոտության` Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները վերջին շաբաթում կրճատել են հակառակորդների հետ տարբերությունը, որոնք կողմ են դաշինքի կազմում մնալուն։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, այսկերպ ԵՄ-ի անդամակցության կողմակիցները կազմում են երկրի բնակչության 51 տոկոսը, իսկ հակառակորդները՝ 46 տոկոսը։
Պարբերականի կարծիքով՝ արդյունքները վկայում են միգրացիոն խնդիրների պատճառով աճող անհանգստության և մտահոգության մասին, որ Բրիտանիան չի կարողանա պաշտպանել իր սահմանները։
Անցյալ շաբաթ Բրիտանիայի վիճակագրության ազգային ծառայությունը հաղորդել է, որ միգրացիոն հոսքը հասել է ռեկորդային մակարդակի։ Կազմակերպությունը կանխատեսել է երկրի բնակչության ավելացում 4 մլն մարդով՝ ի հաշիվ ներգաղթյալների։
Բացի այդ, հաղորդվում է, որ բրիտանացիները տագնապած են Եվրոպա հասնելու փորձի ընթացքում Միջերկրական ծովում հարյուրավոր ներգաղթյալների զոհվելու մասին լուրերից։