Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խորհուրդ, որը չենք հասկանում

Analysis

Մայիսի 28-ին, հերթական անգամ նշվեց Առաջին Հանրապետության օրը: Ես կասեի ոչ թե նշվեց, այլ պարզապես «գլխեռադ» արվեց: Չխորանալով պատմական ժամանակագրական փաստերի մեջ, թե արդյոք հենց այդ օրն է եղել այդ պատմական իրադարձությունը, քննության առնենք մեր պետականությունների պատմության որոշ զուգահեռներ և գանք մեր օրեր:

Ստացվել է այնպես, որ մեզանում պետականությունները կայացել են կամ դրսի օժանդակությամբ, կամ սեփական արյան գնով: Որպես օրինաչափություն, բոլոր այդ պետականությունները կործանվել են` հավասարաչափ ունենալով դրսի և ներսի «աջակցությունը»: Պետականություններ պահելու հարցում մենք բավականին տհաս ենք: Չենք հասկանում՝ ինչ ենք ձեռք բերել: Երբ ազգերն ու ժողովուրդները հասնում են իրենց պատմական մտածողության բարձրագույն հանգրվանին̀ պետականությանը, մենք սկսում ենք տարածված վիճակախաղի սկզբունքով̀ կրկին փորձել: Սա պարզապես, իմիջիայլոց:

Առաջին Հանրապետությունը, իր բացասական և դրական կողմերով հանդերձ, կարևորագույն հանգրվան էր պատմական մի ժամանակահատվածում, երբ սեփական հողում, հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետություն ունենալու հաճույքից, ստեղծվում է մի իրականություն, որն ամեն դեպքում անվանում ենք պետականություն: Առաջին Հանրապետության երկու և կես տարիները կարծես խտացած արտացոլումն են Երրորդ Հանրապետության 25 տարիների: Նույն սոցիալական, տնտեսական, տարածքային խնդիրները: Նույն վատ հարաբերությունները հարևանների հետ: Նույն բոլշևիկյան Ռուսաստանը պուԾինյան դիմակով, նույն երկդիմի Արևմուտքն իր բոլոր դրսևորումներով: Թերևս կա մեկ բայց. Երրորդ Հանրապետությունում Արամ Մանուկյանի նման գործիչներ չունենք: Սակայն ունենք նույն թալանչիները:

Կենսափորձը թերևս պետք է սովորեցներ սովորել Առաջինի սխալներից: Բայց արի ու տես, որ պատմականորեն սովորում ենք միայն ողբը, լացը, լավագույն դեպքում արտագաղթելու փորձը: Դժբախտ են այն ազգերը և ժողովուրդները, որոնք չեն սովորում յուր գործած սխալներից: Այն հանրությունները, որոնք սովորում են սեփական սխալների վրա և սրբագործում անցյալի մեղքերը, կայանում են արդի հասարակական և քաղաքական գործընթացներում: Մեզանում Հանրապետության օրը դեռևս նշվում է արձան բացելով: Արձանի խորհուրդն այստեղ պատահական չէ: Այն կենդանի չէ, այն անշունչ է` մեռած, առ ոչնչի անընդունակ, ինչպես պատմություն դարձած իրականությունը: Բայց պատմությունն անցյալական չէ: Այն ներկան է, որ կա: Ֆրանսիական ասացվածքն ասում է` անցյալը հիշեցնում է, ներկան` փոխում, իսկ ապագան` վախեցնում: Երրորդի պարագայում, Առաջինի սխալների չկրկնելը կխուսափեցնի այդ վախեցնող անցյալից: Սակայն այդ սրբագրումը, պետականության, որպես արժեքի մատուցումը պետք է ներառի բոլոր օղակները` քաղաքացի կոչման համապատասխան դրսևորումներով:

Ինչ խոսք, ավելին չես կարող ակնկալել մի միջավայրից, որտեղ Առաջին Հանրապետություն ասելիս հիշում են միայն որբերին ու դասալիքներին, իսկ Երրորդ Հանրապետության հերոսական կերտումից` «մութ ու ցուրտ տարիները»: Սա ստամոքսի խնդիր է: Սոցիալական կենսունակության սահմանափակ բաղադրիչ: Հանրապետությունները կամ պետականությունները չեն կայանում նման սահմանափակ մտածողության պարագայում: Դրանք կայանում են համարձակությունների, խենթությունների̀ համեմված պրագմատիզմով և հասարակության պետականագիտակցման ամբողջության մեջ:

Իհարկե, իշխողներին ձեռնտու է, որ իր քաղաքացին չհասկանա, թե ինչ է պետականությունը, ինչ է ասել քաղաքացի, ինչ է ասել պահանջատեր: Իշխողին ձեռնտու է այս բոլոր ընկալումները խեղաթյուրել կեղծ հայրենասիրական պաթոսի ու ռազմաբոցաշունչ ճառերին ներքո: Սակայն խորհուրդը, որ պետք է հասկանայինք, դա պետականությունն էր: Պետականությունը քաղաքացին է̀ իր բոլոր իրավական ու պետագիտակցական դրսևորումներով:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors