Ադրբեջանում թմրանյութեր աճեցնող իշխանավորներ են ձերբակալվել
International newsԱդրբեջանի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Զաքաթալա քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք զբաղվել են անտառում թմրանյութերի աճեցմամբ:
Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը` նշելով, որ նրանց մոտից առգրավվել են զենք եւ թմրանյութեր:
Նշվում է, որ ձերբակալվել են Զաքաթալա քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Մագոմեդ Քալաշեվը, Ռամին Շաբանովը, Շամիլ Շիխամիրովը եւ այլ պատասխանատու անձինք: