Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամուսնական համատեղելիության հորոսկոպ

Lifestyle

Եթե ձեր ծննդյան օրը զույգ է (օրինակ` 2, 4, 6 և այլն), և ձեր զուգընկերոջինը նույնպես, ուրեմն ձեր բախտը բերել է: Կարող եք առանց մտավախությունների ընտանիք կազմել. փոխըմբռնումն ու աջակցությունն ապահովված են: Ձեր ցանկությունները, համային նախասիրությունները, ընկերների գնահատականները համընկնում են: Եթե նույնիսկ ծագում են վաղանցիկ վեճեր, դրանք բոլոր դեպքերում լուծվում են` չհասնելով կողմնակի մարդկանց օգնությանը: Եթե ձգտում եք հարաբերությունների կայունության, երկար և խաղաղ շփումների, ավելի լավ  «համախոհ» չեք գտնի: 

Զույգի փոխհարաբերություններում հակառակ պատկերը կձևավորվի այն դեպքում, եթե զույգերից մեկը ծնվել է շաբաթվա զույգ, իսկ մյուսը` կենտ օր: Ծանոթության առաջին ամիսներին զույգերին տանջում են կասկածները` ինչպես ճիշտ հասկանալ զուգընկերոջ այս կամ այն խոսքը, վարքը կամ արարքը: Եթե նույնիսկ նրանց մեջ սեր է արթնանում, դա, միևնույնն է, անհանգիստ զգացմունք է` մշտական վեճերով և հաշտություններով: Նրանց միությունն անկայուն կլինի. նույնիսկ 10-20 տարի միասին ապրելով նրանք չեն կարողանա վստահաբար ասել, որ լավ են միմյանց հասկանում: Դա վերաբերում է թե´ կյանքի հանդեպ ունեցած հայացքներին, թե´ սննդի և հագուստի հարցում ունեցած նախասիրություններին: Ոմանց դա կարող է դուր գալ, քանի որ երևակայության, գաղտնիքներ բացահայտելու մշտական հնարավորություն է մնում. ողջ կյանքում երկրորդ կեսը մնում է չբացահայտված «տիեզերք», իսկ դա, ինչպես հայտնի է, գրգռում է հետաքրքրությունը:

Սակայն որոշ բացառությունների մասին, այնուամենայնիվ, արժե խոսել: Սա վերաբերվում է այն սիրահար զույգերին, որոնցից մեկը ծնվել է ամսի 7-ին, ինչպես նաև` 14-ին, 21-ին կամ 28-ին (հասկանալի է` բազմակի 7-երի): 7-ը բավականին ուժեղ թիվ է. վերոնշյալ ամսաթվերին ծնվածները միշտ առավելություն ունեն. նրանք միշտ առաջատար են այդ միություններում: Նրան պարզապես անհնար է ենթարկեցնել, վերադաստիարակել: Մնում է միայն լիցքաթափվել և ընդունել նրա առաջնորդողի որակները ինչպես ընտանեկան կյանքում, այնպես էլ աշխատավայրում: Եթե երկու կեսերի ծննդյան օրերում առկա է 7 թիվը, ապա այն լավ ապագա է խոստանում: 

Մնաց ևս մեկ, բավականին ուժեղ ամսաթիվ` 29-ը: Ամսվա 29-ին ծնվածները մեծ ճակատագրի կրողներ են. բարձր պաշտոններ կամ գիտական բացահայտումներ, համաժողովրդական սեր... Սովորաբար նրանց կյանքը դառնում է հասարակության ձեռքբերումը: 18 ամսաթիվը մասնագետներն անվանում են «սատանայական» քանի որ դրանում առկա է երեք 6, միաժամանակ` արիստոկրատական:

Ամսի 18-ին ծնվածները ողջ կյանքում ապահոված կլինեն, երջանիկ, ինչը նախանձ կառաջացնի շրջապատում: Նրանք նշանակալի արդյունքների են հասնում ուսման մեջ, սպորտում, կարիերայում, բավականին հաջող գործարքներ են կնքում: Միայն թե պատահական չէ, որ այս թիվը «սատանայական» են համարում, քանի որ այն մշտական վտանգ է սպառնում առողջությանը:

Ամեն դեպքում, ի հեճուկս հոռետեսների, կատարյալ հարաբերություններ գոյություն ունեն: Համատեղելիության բոլոր գաղտնիքներն իմացող աստղաբանները բացահայտում են կատարյալ զույգի փնտրտուքների նրբությունները: 

 Խոյ

Կյանքի ուղու առաջին կեսին ձեզ ավելի հեշտ է գտնել իդեալին Կրակի տարերքի հարազատ նշանների` Առյուծների և Աղեղնավորների շրջանում: Ընդ որում` Առյուծները պետք է զբաղված լինեն ստեղծագործ աշխատանքով և չհավակնեն լիարժեք առաջնորդության: Իսկ Աղեղնավորները մշտապես գործուղումներում կլինեն:

Կյանքի երկրորդ հատվածում կատարյալ միություն կստեղծեք նրանց հետ, ովքեր ծնվել են Երկվորյակների և Ջրհոսի համաստեղության տակ: Թեպետ միությունը հաջող կլինի միայն այն դեպքում, եթե երկրորդ կեսի համար դա արդեն առաջին ամուսնությունը չէ: 

 Ցուլ

Ձեր որոնումներն ուղղեք Հողի տարերքի նշանների ուղղությամբ` Կույսի և Այծեղջյուրի: Ճիշտ է, Կույսերը պետք է սեփական բիզնես ունենան և չընկղմվեն կենցաղը դասավորելու մեջ: Իսկ Այծեղջյուրը պետք է մեծ լինի 5-10 տարով:

40 տարեկանից հետո ձեր իդեալը միանգամայն կարող է լինել Խեցգետինը` վաղեմի ընկեր, ում պատմել եք ընտանեկան, սեռական գաղտնիքներ: Կամ էլ Ձկները, որոնց դեռ հարկավոր է ճիշտ գայթակղել: 

Երկվորյակներ

Կյանքի առաջին կեսին ձեր երկրորդ կեսին անպայման կգտնեք Ջրհոսների և Կշեռքների շրջանում: Կշեռքների հետ շատ հեշտ կշփվեք, իսկ Ջրհոսները դեռ առաջին հանդիպումից պետք է սովորեն դողալ ձեր` առավել վաղ ձևավորված հարաբերությունների վրա:

Հետագայում իրավիճակը արմատապես կփոխվի: Ձեզ անհրաժեշտ կլինի բացառապես հպարտ, կամային և անկախ Առյուծը` իր հսկայական նկրտումներով կամ լրիվ ինքնաբավ Խոյը, որը Ձեզ կարևոր մարդու զգացում կհաղորդի:

Խեցգետին

Երիտասարդ տարիքում հատկապես ուշադրություն դարձրեք Կարիճի և Ձկների վրա: Միայն թե Կարիճին պետք չէ առանձնապես վստահել, եթե նույնիսկ միասին եք աշխատում: Ձկների հետ հնարավոր է երկարատև միություն, որի հիմքը հուզական խորը կապվածությունն է:

Հասուն տարիքում ձեզ կերջանկացնեն Կույսն ու Ցուլը: Առաջին հերթին Ցուլը պետք է առավել քան պատկառելի կարողություն ունենա, իսկ Կույսը իրավունք չունի հավակնելու ընտանեկան բյուջեի:

Առյուծ

Մինչև երեսունհինգ տարեկանը ձեր երկրորդ կեսի կատարյալ գծերը տիրապետում են Խոյն ու Աղեղնավորը: Ամեն դեպքում Խոյի հետ պետք է զգույշ լինել. երկու զուգընկերներն էլ վտանգավոր կապերի հակումներ ունեն: Աղեղնավորը մշտապես կպատմի հրաշալի ծրագրերի մասին, որոնք, սակայն, պետք է դուք իրագործեք:

Կյանքի մայրամուտում հնարավորություն կունենաք ճաշակել երջանկությունը Երկվորյակների և Կշեռքի հետ միությունում: Հստակ պայմանների դեպքում, որ Երկվորյակները կարող են լինել ձեր դասընկերները, ովքեր չէին գնահատվել առավել երիտասարդ տարիքում, իսկ Կշեռքի նշանի տակ ծնվածը կարող է ձեր առաջին սերը լինել:

Կույս

Առաջին կեսում ջանացեք խուսափել բոլոր թեկնածություններից` բացառությամբ, իհարկե, Ցուլի և Այծեղջյուրի` Հողի տարերքի նշանների: Ցուլը վաղվա օրվա հանդեպ ամրություն և վստահություն կներշնչի: Այծեղջյուրը ձեզ կուղղորդի կարիերային աճի, եթե, իհարկե, ինքը հասել է դրան:

Կյանքի երկրորդ կեսում հարաբերություններն առավել հետաքրքիր կլինեն Խեցգետնի և Կարիճի հետ, միայն թե այդ ընթացքում Խեցգետինը պետք է լավ տուն կամ բնակարան ունենա, իսկ Կարիճը մինչ այդ մի լավ աջ ու ձախ գնա և մարի սեռական բնույթի հետաքրքրությունները:

Կշեռք

Կյանքի զարթոնքում նախապատվությունը տվեք Երկվորյակներին և Ջրհոսին` հորոսկոպի «օդային» նշաններին: Միայն թե Երկվորյակները չթողնեն ուսումը: Ջրհոսների հետ հարկավոր կլինի «կիսել» նրա տարբեր հետաքրքրությունները:

Կյանքի երկրորդ կեսին համապատասխան կլինեն Առյուծն ու Աղեղնավորը: Ընդսմին, Առյուծը խաղատներ այցելելու սովորություն չպետք է ունենա: Իսկ Աղեղնավորը պետք է սոցիալական բարձր մակարդակ ունենա:

Կարիճ

Կյանքի առաջին կեսին աշխատեք ուշադրություն դարձնել Խեցգետնի և Ձկների վրա: Խեցգետինը հարուստ չպետք է լինի, չնայած ինտելիգենտ ծնողները չեն խանգարի: Իսկ Ձկների մեջ ուշադրություն դարձրեք նրանց առողջությանը. թույլ Ձկները շուտով կհոգնեն բուռն կրքերից:

Կյանքի երկրորդ կեսին ձեր իդեալը կդառնան ինչպես Կույսը, այնպես էլ Այծեղջյուրը: Գերազանց է, եթե Կույսը ղեկավար պաշտոն զբաղեցնի, դրանով հանդերձ` չհրամայելով տանը: Իսկ Այծեղջյուրը շատ ժամանակ է հատկացնում ծնողներին:

Աղեղնավոր

Կյանքի ուղու զարթոնքին Ձեր ճակատագիրը Խոյի ու Առյուծի շարքերում է` հոգով ձեզ մոտ «կրակե» նշանում: Հետևեք, որ Խոյը բռնկուն չդառնա, իսկ Առյուծը  չափազանց  գեղեցիկ  չլինի, քանի որ դա սպառնում է հաճախակի դավաճանություններով:

Քառասուն տարեկանից հետո ուշադրություն դարձրեք Կշեռքի համաստեղության տակ ծնվածներին, հատկապես եթե նրանք երազում են երկարատև լուրջ սիրավեպի մասին կամ Ջրհոսին, միայն եթե նա արդեն պատրաստ է ընտանեկան հարաբերությունների:

Այծեղջյուր

Կյանքի տարիների զարթոնքին ձեզ կյանքի ուղեկից ընտրեք տնակյաց Ցուլին և Կույսին` իրենց «հողային» աշխարհայացքով: Ցուլը միշտ ձգտում է զբաղվել տնային գործերով, քան մասնագիտական գործունեությամբ: Կույսն էլ չպետք է աշխատավայրում ձեզանից ավելի երկար մնա:

Կյանքի երկրորդ կեսին ձեզ առավել հարմար կլինեն Կարիճն ու Ձկները: Սակայն միայն այն դեպքում, եթե Կարիճը արդեն փորձառու է սեռական կյանքում, իսկ Ձկները իմաստուն և համբերատար կլինեն ուրիշի անհաջողությունների նկատմամբ:

Ջրհոս

Կյանքի առաջին կեսին ձեր ընտրյալը Երկվորյակներն են ու Կշեռքը: Սակայն Երկվորյակներին չեք կարող ձեզ կպած պահել, քանի որ նրանք պետք է զգան ազատությունը: Իսկ Կշեռքի հետ հարկավոր է երկակի խաղ վարել:

Քառասունից հետո փնտրեք Աղեղնավորին կամ Խոյին, ովքեր կստիպեն ձեզ լցվել կրքով: Խոյը պետք է առավել քիչ ուշադրություն դարձնի աշխատանքին:

Ձկներ

Կյանքի զարթոնքին ձեզ երկրորդ կես ընտրեք Խեցգետնին կամ Կարիճին: Հետևեք, որ Խեցգետինն իրեն միակ ընկեր ծնողներին չհամարի, իսկ Կարիճներին չպետք է թույլ տալ սեքսուալ վտանգավոր առաջարկներ:

Երկրորդ կեսին կյանքը կապեք Այծեղջյուրի կամ Ցուլի հետ: Այծեղջյուրի հետ ամուսնությունը բարեհաջող կլինի, իսկ Ցուլին արժե ընդունել իր թերություններով հանդերձ:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project