Էրդողանը Բեռլինին սպառնացել է հարաբերությունների վատթարացմամբ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում
PoliticsՀայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, որը կարող է ընդունվել Բունդեսթագում, կվնասի Անկարայի և Բեռլինի տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերություններին: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը` նման ելույթով մայիսի 31-ին հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Գերմանիայի խորհրդարանը հուսիսի 2-ին քվեարկելու է Օսմանյան կայսրության տարածքում 1915-ի հայոց կոտորածները «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելու և այն դատապարտելու մասին բանաձևի շուրջ:
Ինչպես գրում է պարբերականը` բանաձևի քվերակության հարցը իրարանցում է առաջացրել և Թուրքիայի հանդեպ հանրային զգոնության առիթ է դարձել Գերմանիայում: Քննադատները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրում են Անկարայի հետ մեղմ հարաբերությունները շարունակելու համար` չնայած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին:
Ըստ եվրոպացի քննադատների` Մերկելը նման քաղաքականություն է վարում` չկորցնելու համար Թուրքիայի համագործակցությունը Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամի հարցը կարգավորելու հարցում: