Դոնարումայի տրանսֆերը չի վաճառվի նույնիսկ 80 մլն եվրոյի դիմաց. Բեռլուսկոնի
SportԻտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հասկացրել է, որ «ռոսոներիները» մտադիր չեն բաժանվել թիմի 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայից:
«Դոնարումայի տրանսֆերը չի վաճառվում: Մենք նրան չէինք վաճառի նույնիսկ 80 մլն եվրոյի դիմաց:
Մենք շարունակում ենք բանակցել չինացի ներդնողների հետ: Վաղը ես կհանդիպեմ այն ներկայացուցիչների հետ, ովքեր հետեւում են բանակցությունների ընթացքին: Այդ մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում Fourfourtwo.com-ը: