Ռուսական ավիահարվածների հետևանքով Սիրիայում 23 բնակիչ է զոհվել
International newsՌուսական զինվորականների հասցրած ավիահարվածների հետևանքով ապստամբների տիրապետության տակ գտնվող սիրիական Իդլիբ քաղաքում առնվազն 23 մարդ է զոհվել:
Այս մասի,ն BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիտորինգի կենտրոնը:
Այս պնդումները դեռևս չեն հաստատվել որևէ այլ աղբյուրի կողմից:
Ըստ տեղեկությունների՝ սա փետրվարին հաստատված հրադադարի ռեժիմից ի վեր ամենաուժգին ռմբակոծությունն է եղել Սիրիայում: Մոնիտորինգ իրականացնող ակտիվիստերից մեկի հաղորդմամբ՝ արկերից մեկն ընկել է հիվանդանոցի վրա: Հավանական է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Իդլիբ քաղաքը համարվում է Սիրիական ապստամբների գլխավոր հենակետերից մեկը: