Ալիեւը մեկնում է Գերմանիա
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 7-ին կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Haberturk կայքը:
Հունիսին Ալիեւի Գերմանիա սպասվող այցի մասին ավելի վաղ հայտնել էր այդ երկրի վարչապետ Անգելա Մերկելը:
Ադրբեջանի նախագահը վերջին անգամ ԳԴՀ է այցելել 2016 թվականի փետրվարին: Նա մասնակցել է անվտանգության գծով Մյունխենի համաժողովին:
Ալիեւի ԳԴՀ այցի մանրամասները չեն հաղորդվում: