Լավրովն ու Քերին զրուցել են Սիրիայում համատեղ հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտության մասին
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
«Ուշադրության տակ է առնվել Սիրիայի շուրջ կատավող իրավիճակը, մասնավորապես՝ «Ջեբհաթ-ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ և վճռական գործողությունների կարիքը»,- գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ-ին:
Քննարկվել է նաև պաղեստինա-իսրայելական հիմնահարցի կարգավորմումը: