Չինաստանն ընդգծել Է ԿԺԴՀ-ի հետ բարեկամության կարեւորությունը
International newsՉինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել Է, թե իր երկրի համար կարեւոր Է համարում Հյուսիսային Կորեայի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, ՉԺՀ-ի ղեկավարն այս հայտարարությունն արել Է Կորեայի աշխատանքային կուսակցության փոխղեկավար Ռի Սու Յոնի՝ երկիր պաշտոնական այցի առթիվ, որի ուղեւորությունը Պեկին փորձագետներից շատերը համարում են ԿԺԴՀ-ի ռազմական ակտիվության պատճառով երկրների միջեւ բարդացած հարաբերությունները կարգավորելու փորձ:
Իր այցի ընթացքում Ռին հայտնել Է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընը մտադիր չԷ դադարեցնել իր միջուկային ծրագիրը, բայց միեւնույն ժամանակ հույս ունի բարելավել իր երկրի հարաբերությունները Չինաստանի հետ:
Ռի Սու Յոնին ԿԺԴՀ-ի կառավարող կուսակցության փոխղեկավար են ընտրել կազմակերպության՝ մայիսին կայացած համագումարում: Մինչ այդ նա գլխավորում Էր ներքին գործերի նախարարությունը: Նրա այցն ընթանում Է մայիսի վերջին Փենյանի կողմից բալիստիկ հրթիռի հերթական անհաջող փորձարկման ֆոնին:
Չինաստանն ավանդաբար աջակցում Է ԿԺԴՀ-ին, բայց պահպանում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Փենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: