Քուվեյթի Պետությունում Հայաստանը նոր դեսպան ունի
PoliticsՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Բադեյանին Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Մանվել ԲԱԴԵՅԱՆԻՆ նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ)»:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Ֆադեյ Չարչօղլյանն ազատվել է Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: