ՕՊԷՔ-ը համաձայնության չհասավ նավթի արդյունահանման նոր բարձրակետի շուրջ. Bloomberg
International newsՕՊԷՔ-ի անդամներին հունիսի 2-ին Վիեննայի գագաթնաժողովում չհաջողվեց համաձայնության հասնել նավթի արդյունահանման նոր բարձրակետի շուրջ:
Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով գագաթնաժողովի պատվիրակներից մեկին:
ՕՊԷՔ-ը դեկտեմբերին կայացած նիստում հրաժարվել Էր արդյունահանման պաշտոնական կողմնորոշիչ սահմանելուց, հայտարարելով, որ արտադրությունը կպահպանի օրական մոտավորապես 31,5 մլն բարելի մակարդակին:
Հաղորդագրության մեջ նաեւ ասված Է, որ կարտելի նոր գլխավոր քարտուղար Է ընտրվել Նիգերիայի պետական նավթընկերության նախկին ղեկավար Մոհամեդ Բարկինդոն:
Խորհրդաժողովի արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին Բրենտ նավթի գինը ցած Է ընկել բարելի դիմաց 49 դոլարից, ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը գերազանցել Է 67,5 ռուբլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: