Պայթյուն է որոտացել Լաթաքիայում. կան զոհեր և վիրավորներ
International newsՍիրիայի ափամերձ Լաթաքիա քաղաքի մզկիթներից մեկի մոտակայքում հինգշաբթի ռումբ է պայթել, որի հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:
Պայթյունը, որը տեղի պետական լրատվամիջոցները որպես ահաբեկչություն են բնորոշել, տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական թաղամասում, երբ աղոթողները դուրս էին գալիս մզկիթից:
Զոհերի կամ վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն տեղի հեռուստաալիքով կադրեր են ցուցադրվել, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները վիրավորներին տեղափոխում դեպի շտապ օգնության մեքենաներ:
Անցյալ շաբաթ Լաթաքիայի հարավում տեղի ունեցած մի շարք պայթյուններին, որոնց պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը, 150 մարդ էր զոհ գնացել: