Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսության անվտանգությունը խստացվել է
International newsԲունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողությունն ուժեղացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հունիսի 2-ի երեկոյան, վախենալով, որ կարող է բողոքի ակցիա կազմակերպվել, Գերմանիայի հյուպատոսության շենքը ոստիկանությունը շրջափակման մեջ է վերցրել: Հյուպատոսարանի մոտ են բերվել ոստիկանական զրահամեքենաներ:
Անվտանգության միջոցառումները խստացվել են նաև Ստամբուլում գործող գերմանական տարբեր հաստատությունների շրջանում:
Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոցցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյափոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի ևոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեցունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացիննպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թեհայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: