Սուարեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի Մեքսիկայի հետ հանդիպումը
SportՈւրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը չի կարողանա օգնել իր թիմին «Կոպա Ամերիկա»-ի շրջանակներում կայանալիք Մեքսիկայի հետ խաղում:
Սուարեսը շարունակում է ապաքինվել Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակչում ստացած վնասվածքից և բաց կթողնի իր ազգային ընտրանու առաջին հանդիպումը «Կոպա Ամերիկա»-ի շրջանակներում:
«Սուարեսը չի մասնակցի Մեքսիկայի հետ հանդիպմանը: Մենք նրան խաղադաշտ դուրս կբերենք միայն այն ժամանակ, երբ նա լինի 100 տոկոսանոց մարզավիճակում», – ասել է Ուրուգվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը: