Նովակ Ջոկովիչի առաջին տիտղոսը «Ռոլան Գարսում»
SportԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առաջին տիտղոսը նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում:
Եզրափակիչում սերբ թենիսիստը 4 սեթում առավելության հասավ բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ: 3 ժամ տեւած մրցախաղի առաջին սեթում հաղթեց բրիտանացին, սակայն հետագայում Ջոկովիչը շանս չտվեց մրցակցին՝ 3:6, 6:1, 6:2, 6:4:
29-ամյա Ջոկովիչը 12-րդ հաղթանակը տարավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ նվաճեց կարիերայի 65-րդ տիտղոսը: Նա «Ռոլան Գարսի» եզրափակիչում խաղաց չորրորդ անգամ եւ երրորդ տարին անընդմեջ: Այս տարի «Ռոլան Գարոսի» չեմպիոնական տիտղոսը չպաշտպանեց շվեյցարացի Ստեն Վավրինկան, որին կիսաեզրափակիչից դուրս էր թողել Մարեյը: Բրիտանացի թենիսիստն առաջին անգամ էր դուրս եկել այս մրցաշարի եզրափակիչ:
Այս հաղթանակը Նովակ Ջոկովիչին թույլ տվեց հավաքել կարիերայի սաղավարտը (երբ թենիսիստը տարբեր տարիների հաղթում է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում):