Հնդկաստանն ու Քաթարը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում
International newsՀնդկաստանի և Քաթարի իշխանությունները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ահաբեկչության և տրանսազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը ներկայացվել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի` Դոհա կատարած այցի ավարտին:
Մոդին Քաթար է այցելել իր միջազգային շրջագայության շրջանակներում, որի ընթացքում այցելելու է 5 երկիր: Շրջագայության գլխավոր կետը ԱՄՆ այցելությունն է լինելու: Դոհայում Հնդկաստանի վարչապետը հանդիպել է իր քաթարցի գործընկերոջ, ինչպես նաև Քաթարի էմիր Թամիմ բին Համադ բին Խալիֆա ալ-Թանիի հետ:
«Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են խորացնել փոխհամագործակցությունը` Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի շրջաններում անվտանգության ամրապնդման համար», - ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: