Մեծ Բրիտանիայում էներգիայի սպառողների 64 տոկոսն ուզում է մնալ ԵՄ կազմում
International newsՄեծ Բրիտանիայում էներգիայի մատակարարների 79 տոկոսը եւ սպառողների 64 տոկոսն ուզում են մնալ ԵՄ կազմում: Այս մասին են վկայում Energy Efficiency Trends UK-ի վերջին վերլուծության տվյալները: Բրիտանացիներն ամենից շատ մտահոգված են այն կապակցությամբ, որ ԵՄ կազմից դուրս գալու դեպքում կթանկանա էլեկտրաէներգիան:
Բացի այդ, սպառողներն անհանգստանում են, որ այդ դեպքում Բրիտանիայի կառավարությունը չեղյալ կհայտարարի էներգատնտեսող տեխնոլոգիաների սպառման վրա Եվրամիության նախաձեռնած արտոնությունները:
Սպառողների եւ բիզնեսմենների մեծ մասը դրական է գնահատում էներգատնտեսմանն ուղղված ԵՄ սխեմաները, այդ թվում՝ էներգետիկ աուդիտներն ու վկայագրերը: