«Ֆուտզալ Բիզնես լիգա». Առաջատարների հերթական հաղթանակները
SportԵրեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվող «Ֆուտզալ Բիզնես լիգայի» A մրցաշարում կայացան 6-րդ տուրի խաղերը: Տուրը հաղթական էր «Մալաթիա»,Qnet, «Չեմպիոնս», «Լաս Պալմաս» եւ «Իխտուս» թիմերի համար:
6-րդ տուրից հետո առաջատարը 15 միավոր հավաքած «Մալաթիան» է, որին 1 միավոր զիջում է «Չեմպիոնսը»: Մեկ խաղ պակաս անցկացրած Qnet-ը 13 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Հիշեցնենք, որ 11 թիմերի մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է մեկ շրջանով (10 տուր):
«Ֆուտզալ Բիզնես լիգայի» նպատակը Հայաստանում ֆուտզալն ավելի մասսայական դարձնելն ու զարգացնելն է: Ստեղծվելու է նաեւ Բիզնես լիգայի հավաքական, որը կմասնակցի միջազգային սիրողական մրցաշարերի: «Ֆուտզալ Բիզնես լիգայի» կազմակերպիչները մտադիր են մրցաշարեր անցկացնել նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում:
«Ֆուտզալ Բիզնես լիգա», A մրցաշար, 6-րդ տուր
Marquis - Qnet՝ 2:3
«Լաս Պալմաս» - «Վերածնունդ»՝ 10:6
«Մալաթիա» - News.am 6:3
«Ավան» - «Չեմպիոնս»՝ 3:8
«Իխտուս» - ՀՌՀ (РАУ)՝ 9:8