Իբրահիմովիչը խոսել է իր նոր ակումբի մասին
SportՖրանսիական ՊՍԺ-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի, խոսել է իր նոր ակումբի մասին:
«Իմ նոր ակումբի անունը պաշտոնապես կհայտարարեմ հունիսի 7-ին: Մինչ այդ ես չեմ կարող խոսել կոնկրետ ինչ-որ բանի մասին, սակայն կարող եմ նշել, որ ապագա ակումբս պարզապես ֆանտաստիկ է»,- շվեդ հարձակվողի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Ավելի վաղ հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին հայտնել էր, որ Զլատան Իբրահիմովիչը 1-ամյա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ առանց պայմանագրի ժամկետը թարմացնելու կետով:
Ըստ լրագրողի՝ հարձակվողն անգլիական ակումբում կստանա տարեկան 17 մլն եվրո: