Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք է առաջնորդվեն չառճակատվելու սկզբունքով, ինչ Էլ որ լինի. Սի Ցզինպին
International newsԱՄՆ-ը եւ Չինաստանը պետք Է առաջնորդվեն չառճակատվելու սկզբունքով, ինչ Էլ որ տեղի ունենա միջազգային ասպարեզում:
Այդ մասին հունիսի 6-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
«Ամենից կարեւորն Է, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը չառճակատվելու, փոխադարձ հարգանքի, փոխշահավետ համագործակցության դիրքորոշում որդեգրեն եւ հետեւողականորեն աշխատեն, որպեսզի զարգացնեն նոր տիպի հարաբերությունները երկու մեծ տերությունների միջեւ»,- ասել Է Սին Չին-ամերիկյան ռազմավարական եւ տնտեսական երկխոսության բացման արարողության ժամանակ:
Հունիսի 6 – 7-ը Պեկինում տեղի կունենան Չին-ամերիկյան ռազմավարական եւ տնտեսական երկխոսության (S&ED) ութերորդ փուլը եւ Միջազգային փոխանակման շուրջը (CPE) չին-ամերիկյան բարձր մակարդակի կոնսուլտացիաների յոթերորդ փուլը: Բացման արարողությանը նաեւ ներկա են եղել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ բարձրաստիճան այլ անձինք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: