Նարիշկինը Գերմանիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման մասին. Ռուսաստանը դա արել Է 21 տարի առաջ
International newsՌուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել Էր, որ Պետդուման 21 տարի առաջ Է որոշում ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորները անցած շաբաթ բանաձեւ են ընդունել, որով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ կատարված հանցագործությունները ճանաչել են ցեղասպանություն:
«Դուք հիշում եք, որ Պետական դուման բավական վաղուց, ավելի ստույգ՝ 1995 թվականին Է համապատասխան որոշում ընդունել»,-ասել Է Նարիշկինը լրագրողներին ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի որոշումը մեկնաբանելու խնդրանքի: