Yerevan, 24.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թբիլիսի-Կարս երկաթուղու ժամանակինշահագործման հանձնելը կախված է Թուրքիայից. Վրաստանի փոխվարչապետ

International news

Վրաստանն ու Ադրբեջանը գրեթե կատարել են Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի գծով պարտավորությունները, իսկ երկաթուղու շահագործման հանձնելը կախված է Թուրքիայից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր ԱՊԱ-ին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Կումսիշվիլին:

«Անցյալ շաբաթ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի տրանսպորտի ոլորտի պաշտոնական անձանց եւ մասնագետների հետ: Կարելի է ասել, որ Վրաստանն ու Ադրբեջանը կատարել են բոլոր աշխատանքները: Թուրքական կողմը պետք է բոլոր աշխատանքներն ավարտին հասցնի ժամանակին, որպեսզի մենք իմանանք բացման իրական ժամկետը: Երկաթուղային ճանապարհի ժամանակին շահագործման հանձնելը կախված է թուրքական կողմից», -ասել է Դիմիտրի Կումսիշվիլին:

«Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը մայիսի կեսերին Թբիլիսիում հայտարարել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային ճանապարհի նախագծի իրագործումն ուշացվում է հիմնականում Թուրքիայի տարածքով անցնող հատվածում:

«Սակայն խնդիրը նրանում է, որ նախագծի Թուրքիայի հատվածում աշխատանքներն ուշացվում են: Հուսով եմ, որ թուրքական կողմը կկատարի մինչեւ տարեվերջ իրենց տարածքով անցնող հատվածը շահագործման հանձնելու խոստումը», -ասել էր նա:

Anspres.az կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ ԲԹԿ երկաթուղագծի նախագծի գծով եռակողմ համակարգման խորհրդի նիստում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը երկաթուղու շինարարության ուշացման պատճառը նշել է «տեղանքի բարդ ռելիեֆն ու աշխարհում ընթացող ֆինանսական խնդիրները»:

«Վրաստանում նախագծի իրականացման աշխատանքների համար նախկինում որոշվել էր ծախսել 200 մլն դոլար, սակայն հետո այն բարձրացվեց 575 մլն դոլարի», -հիշեցրել է նա եւ հույս հայտնել, որ նախագիծը գուցե հնարավոր լինի ավարտին հասցնել 2017 թվականին:

Նախկինում Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը եւս Թբիլիսի-Կարս երկաթուղագծի շինարարության ուշացումը կապել էր «աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ», որոնք, իր խոսքով` «լրջորեն խոչընդոտում են այդ եւ այլ նախագծերի իրանակացմանը»:

Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը դեռեւս 2015 թվականի սեպտեմբերին պաշտոնապես հաստատել էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարության մեջ ծագած խնդիրների պատճառով ուշացման մասին մամուլում տարածված լուրերը` որ այդ տարվա համար նախատեսված աշխատանքները կատարվել են 44,8 տոկոսով:

Ադրբեջանի փոխվարչապետը պաշտոնապես հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը գրաֆիկի մեջ չի տեղավորվելու, որն, ըստ նախագծի, պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2010 թվականի վերջին:

BBC Azeri-ին դեռեւս 2015 թվականի օգոստոսին հայտնել էր, որ ԲԹԿ երկաթուղային նախագիծը կորցնում է նշանակությունը:

Վերլուծաբանների կարծիքով` արդեն միլիարդ դոլարից ավելի ծախսված ԲԹԿ-ի նախագիծը կարող է չդիմանալ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացվելուց հետո տարածաշրջանում առաջիկայում հիմնադրվելիք այլ նախագծերի հետ մրցակցությանը:

Ադրբեջանցի տնտեսական վերլուծաբան Նաթիգ Ջաֆարլիի կարծիքով` եթե Իրանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ Ասիայից դեպի Արեւմուտք անցկացվելիք  նախատեսվող նախագծերը կյանքի կոչվեն, ապա ԲԹԿ-ի ենթադրվող` առանց այն էլ ոչ մեծ շահութաբերությունը «զգալիորեն կնվազի»:

«Ռուսաստանը պատրաստվում է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում Չեխիա եւ Սլովակիա անցկացված երկաթուղագծերն արդիականացնել եւ այն միացնել դեպի Չինաստան ու Հնդկաստան գնացող իր երկաթուղագծերին: Դեպի Եվրոպա Թուրքիայի վրայով ելքի երթուղի է պատրաստվում նաեւ Իրանից: Ապագայում այդ երթուղուն կարող են միանալ նաեւ Պակիստանն ու Աֆղանստանը: Այդ պատճառով էլ այլընտրանքային երկաթուղագծերը խիստ գրավիչ են», -նշել է Ջաֆարլին:

Վերլուծաբանը գտնում է, որ ԲԹԿ-ի գլխավոր խնդիրը Միջին Ասիայից եւ Հեռավոր Արեւելքից եկող բեռնատար վագոնները Կասպից ծովի վրայով լաստանավերով անցկացնելն է: «Դա եւ՛թանկ, եւ՛ ժամանակատար գործընթաց է, ինչը խիստ նվազեցնելու է Ադրբեջանի կողմից ապագայում նախատեսված եկամուտները», -ընդգծել է նա:

Նաթիգ Ջաֆարլիի կարծիքով` եթե անգամ ԲԹԿ-ը շահագործման հանձնվի, ապա նախագիծն ամենաշատը տարեկան 45-50 մլն մանաթ եկամուտ կարող է բերել Ադրբեջանի բյուջեին, ինչը բոլորովին էլ մեծ թիվ չէ:

ԲԹԿ-ի նախագիծը 2007 թվականի փետրվարի 7-ին Թբիլիսիում ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին եւ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում բազմիցս նյութեր են հայտնվել, որտեղ երկաթուղագծի շինարարության ձգձգման պատասխանատվությունը բարդում են թուրքական եւ վրացական կողմերի վրա: Ավելի վաղ` 2013 թվականին, մասնագետները վստահեցնում էին, որ երկաթուղու շահագործման հանձնելու ժամկետների պարբերաբար ձգձգումն ավելի շատ քաղաքական, քան թե տեխնիկական դրդապատճառներ ունի:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագծի շինարարության մեկնարկը տրվել էր 2008-ին: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում էր ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը` թուրքական հատվածի շինարարության վրա: 30 կմ երկարությամբ վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 575 մլն դոլար: 2007-ին Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար: Սակայն այդ միջոցները բավարար չեն հանդի սացել, եւ արդեն 2011 թ. երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով եւս 550 մլն վարկ է հատկացրել:

Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,3 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Թուրքական կողմի հավաստմամբ` 2014 թվականի տվյալներով, երկաթգծի թուրքական 70 կմ երկարությամբ հատվածի ավարտին հասցնելու համար նախատեսված էր ծախսել մոտ 500 մլն դոլար:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project